շաբաթ, հոկտեմբեր 3
3 / 10 / 2026
Պուտինը Ռամզան Կադիրովին բանակի գեներալի կոչում է շնորհել

Պուտինը Ռամզան Կադիրովին բանակի գեներալի կոչում է շնորհել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին բանակի գեներալի կոչում է շնորհել, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը Գրոզնիում կայացած արարողության ժամանակ Չեչնիայի ղեկավարին է հանձնել գեներալի ուսադիրները:

Իր հերթին Կադիրովը Զոլոտովին շնորհել է Չեչնիայի հերոսի կոչում՝ «Չեչնիայի Հանրապետությանը և նրա ժողովրդին մատուցած անձնական ծառայությունների, հայրենիքի շահերի պաշտպանության գործում նշանակալի ավանդի համար»։

  • Կիսվել: