ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փոքրիկ Լիզային սպանողի հայրը հորդորում է գնդակահարել իր որդուն

Փոքրիկ Լիզային սպանողի հայրը հորդորում է գնդակահարել իր որդուն

«Երեխայի է սպանել: Իհարկե, գնդակահարել, ես կարծում եմ, որ պետք է գնդակահարել: Պետք է լինի ամենախիստ պատիժը, ինչպես պատերազմի ժամանակ»,-այս մասին ասել է Սարատովում 9-ամյա Լիզայի ենթադրյալ մարդասպանի հայրը, որը նաև նշել է, թե բանտում անցկացրած տարիները չեն օգնել որդուն փոխվել, հետևաբար նրան նորից բան ուղարկելու իմաստ չկա:

 «Ես նրան որդի չեմ համարում»,-ասել է Տուվատին ավագը՝ հավելելով, որ չի ցանկանում հանդիպել վերջինիս հետ:

Հիշեցնենք, որ 9-ամյա Լիզային սպանել են հոկտեմբերի 9-ին, Սարատովում, դպրոց գնալու ճանապարհին: Ենթադրյալ մարդասպանը 35-ամյա Միխայել Տուվատինն է, որն արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

 

  • Կիսվել: