հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովի նավթաբազայի վրա

Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովի նավթաբազայի վրա

Սարատովի մարզի Էնգելս քաղաքում այս գիշեր հարձակման է ենթարկվել նավթաբազա, տեղեկացնում է DW-ն։

Ինչպես հաղորդվում է՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածը բազայում հրդեհ է առաջացրել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Պաշտոնական կառույցները դեռ չեն հաստատում նավթաբազայի վնասման փաստը։

Նշվում է նաև, որ ավելի վաղ տարածաշրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինն իր տելեգրամյան ալիքում զգուշացրել էր ԱԹՍ հարձակման ռիսկի մասին։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ գիշերվա ընթացքում Սարատովի մարզի երկնքում խոցվել է 42 ուկրաինական անօդաչու։ Դրոնների հարվածի է ենթարկվել Ռոստովի մարզը։ Անօդաչուն վնասել է էլեկտրահաղորդման գծի հենասյունը, ինչի հետևանքով 250 բնակիչ մնացել է անլույս։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանությունը «խափանել և ոչնչացրել» է 77 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու:

  • Կիսվել: