ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո կորել է կապը մարդատար Boeing 737 ինքնաթիռի հետ

Օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո կորել է կապը մարդատար Boeing 737 ինքնաթիռի հետ

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից թռիչքից անմիջապես հետո կորել է կապը Sriwijaya Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի հետ: Այս մասին հայտնել է Deutche Welle-ն։

Կապը կորցնելու պահին ինքնաթիռը եղել է 3000 մետր բարձրության վրա:

Իդոնեզիայի իշխանությունն արդեն լրատվամիջոցներին հաստատել է այդ տեղեկությունը: Ինքնաթիռում եղել է 59 ուղեւոր, այդ թվում ՝ 6 երեխա, հաղորդում է ինդոնեզական Republika թերթը: Օդանավը ուղևորվում էր Արեւմտյան Կալիմանտան նահանգի մայրաքաղաք Պոնտիանակ:

 

  • Կիսվել: