չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նինա Խաչիկյանը՝ Պենտագոնի քաղաքականության հարցերով խորհրդի անդամ

Նինա Խաչիկյանը՝ Պենտագոնի քաղաքականության հարցերով խորհրդի անդամ

Լոս Անջելեսի քաղաքապետի միջազգային հարցերով տեղակալ Նինա Խաչիկյանը նշանակվել է Պենտագոնի քաղաքականության հարցերով խորհրդի անդամ։ Այս մասին ասվում է Ամերիկայի հայկական վեհաժողովի կայքում: Խորհրդի կազմում ընդգրկված են նաև ԱՄՆ նախկին պետքարտուղարներ Մադլեն Օլբրայթն ու Հենրի Քիսինջերը:

Դիվանագետ ու քաղաքական գործիչ Խաչիկյանն ավելի վաղ եղել է ԱՄՆ դեսպան Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում, աշխատել է նաև Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի կազմում 1998-1999 թվականներին: Խաչիկյանն ԱՄՆ-ում ծառայող կին դեսպանների միության հիմնադիրն է։

 

Նոր պաշտոնում նշանակման կապակցությամբ վեհաժողովը շնորհավորել է Խաչիկյանին։

  • Կիսվել: