երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար սպառնալիք չէ. Բորիս Ջոնսոն

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար սպառնալիք չէ. Բորիս Ջոնսոն

ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երաշխիքներ տալ, որ Դաշինքը սպառնալիք չէ ՌԴ-ի համար: Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Առջևում կա ճանապարհ, եթե նախագահ Պուտինը պատրաստ է: Կարելի է քննարկել սպառնալիքները, որոնք նա պնդում է, թե տեսնում է: Քանի որ իրականում մենք բոլորս գիտենք, որ բոլոր այդ սպառնալիքները ցնորք են: Դրանք ՆԱՏՕ-ի մասին Կրեմլի խրոնիկ սխալական պատկերացման արդյունքն են՛՛:

Ջոնսոնի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը սպառնալիք չէ, այն խաղաղ ու պաշտպանական դաշինք է: ՛՛Մենք պատրաստ ենք աշխատել նախագահ Պուտինի հետ՝ ցույց տալու այդ տեսակետը և տալու այն երաշխիքները, որոնց կարիքը նա ունի՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: