Ռուսաստանը բենզին է ներմուծում Հնդկաստանից. աղբյուր
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով երկու արդյունաբերական աղբյուրների:
Նշվում է, որ, ըստ աղբյուրներից մեկի, Հնդկաստանից Ռուսաստան է առաքվել 60,000 մետրիկ տոննա բենզին։
Մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ Ռուսաստան է ուղղվել երկու լցանավ (յուրաքանչյուրը տեղափոխելով 30,000-ից 40,000 տոննա)։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



