Մենք վստահ չենք, որ Իսրայելը ցանկանում է տեսնել կայուն, ուժեղ, զարգացող Սիրիա. Ֆիդան
Սիրիայի համար կա մեկ ռիսկ՝ Իսրայելի քաղաքականությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք վստահ չենք, որ Իսրայելը ցանկանում է տեսնել կայուն, բարգավաճ, ուժեղ, զարգացող և ծաղկող Սիրիա։
Իսրայելը փորձում է անկայունացնել Սիրիան։ Սա է այն, ինչ մենք չենք ուզում տեսնել։
Եվ սա է այն, ինչ մենք ուզում ենք փոխանցել իսրայելցիներին, ինչպես նաև տարածաշրջանի կառավարություններին։ Նայեք, դադարեցրեք այնպիսի ռազմավարության կիրառումը, որը պահանջում է, որ ձեր անվտանգությունն ապահովվի ուրիշի անապահովության և պառակտման միջոցով։
Եկեք փոխենք դա։ Գիտեք, երբ տարածաշրջանի մյուս երկրները կայուն և անվտանգ դառնան, դա կարող է նաև ձեզ օգուտ բերել», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։



