ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
CNN․ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի հետ նոր հակամարտությունում

CNN․ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի հետ նոր հակամարտությունում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է Իսրայելի մասնակցությանը Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր նոր փուլին՝ մտավախություն ունենալով կորցնել հակամարտության զարգացման նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում կատարելով իսրայելական երկու աղբյուրի։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կցանկանար միանալ Իրանի դեմ հնարավոր ամերիկյան հարվածներին, սակայն Վաշինգտոնը ներկայում չի աջակցում նման սցենարին։ Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել էր, որ իսրայելական բանակը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ինքնուրույն վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունը։

Միևնույն ժամանակ, CNN-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Իսրայելում կարծում են, որ Թրամփը շահագրգռված չէ լայնածավալ պատերազմին վերադառնալու հարցում։ Որպես ամենակոշտ միջոց, որին, իսրայելական կողմի կարծիքով, կարող է դիմել Վաշինգտոնը, դիտարկվում է իրանական նավահանգիստների ծովային շրջափակման վերականգնումը։

  • Կիսվել: