CNN Türk․ Թուրքիան չի մասնակցի ՆԱՏՕ DSRB բանկի ստեղծմանը
Թուրքիան առայժմ չի մասնակցի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (Defence, Security and Resilience Bank, DSRB) ստեղծման նախաձեռնությանը, որը հուլիսի 7-8-ին Անկարայում անցկացված ՆԱՏՕ գագաթաժողովում որոշել էին հիմնադրել դաշինքի անդամ մի շարք երկրներ։ Այս մասին հայտնել է CNN Türk հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ որոշումն ընդունվել է հանրապետության համապատասխան գերատեսչությունների կողմից իրականացված ռազմավարական և տեխնիկական գնահատումների հիման վրա։ Թուրքական իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայից բացի՝ DSRB-ի հիմնադրմանը մասնակցելու պատրաստակամության մասին հայտնել էին նաև Ալբանիան, Բելգիան, Հունաստանը, Կանադան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Ռումինիան և Ուկրաինան։ Ֆինանսական կոնսորցիումի կենտրոնակայանը գտնվելու է Մոնրեալում, իսկ դրա ստեղծման նպատակը՝ մինչև 134 մլրդ դոլարի ներգրավումն է Ուկրաինայի հետ կապված ռազմական նախագծերի ֆինանսավորման համար։



