երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
«ՆԱՏՕ-ն երբեք զորքերը դուրս չի բերի անդամ երկրների տարածքից»․ Ստոլտենբերգ

«ՆԱՏՕ-ն երբեք զորքերը դուրս չի բերի անդամ երկրների տարածքից»․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն երբեք դուրս չի բերի իր ուժերը 1997 թվականից ի վեր դաշինքին անդամակցած երկրներից, ինչպես պահանջում է Ռուսաստանը։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն կարող զիջումների գնալ եվրոպական անվտանգության և միջազգային անվտանգության առանցքային սկզբունքի հարցով: Այն փաստը, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու իր ուղին, ինքնուրույն որոշելու՝ արդյոք ցանկանում է պատկանել այնպիսի դաշինքի, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, իսկապես առանցքային սկզբունքն է»,- ասաց նա։

Ստոլտենբերգը պարզաբանել է, որ Դաշինքը չի կարող համաձայնել զորքերը դուրս բերել 1997 թվականից հետո անդամակցած երկրներից, քանի որ դա կհանգեցնի նրան, որ ՆԱՏՕ-ի երկրների կեսը չի կարողանա պաշտպանվել Դաշինքի զորքերի կողմից։

«Այդ դեպքում նրանք կդառնան ինչ-որ առումով ՆԱՏՕ-ի երկրորդ կարգի անդամներ, մենք դա երբեք չենք անի»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։

Ընդ որում, Դաշինքի ղեկավարն ասել է, որ իրենք պատրաստ են Մոսկվայի հետ քննարկել ոչ միջուկային զենքերի կրճատման հարցը։

«Մենք պատրաստ ենք մասնակցել ոչ միջուկային զենքերի, միջուկային հրթիռների կրճատման հավասարակշռված, ստուգելի միջոցառումներին և շատ այլ միջոցառումների, որոնք դրական All Postsկլինեն Ռուսաստանի համար և դրական կլինեն ՆԱՏՕ-ի համար»,- ասել է Ստոլտենբերգը։

  • Կիսվել: