ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մոսկվան և Կիևը կարող էին խաղաղություն կնքել, բայց ԱՄՆ-ն և Բրիտանիան խանգարեցին. Պատրուշև

Մոսկվան և Կիևը կարող էին խաղաղություն կնքել, բայց ԱՄՆ-ն և Բրիտանիան խանգարեցին. Պատրուշև

 ԱՄՆ-ն և Բրիտանիան շահագրգռված են Ուկրաինայում հակամարտության շարունակմամբ։ Նման հայտարարություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

«Ուկրաինայի ժողովուրդը շահագրգռված չէ հակամարտության շարունակմամբ։ Ռուսաստանի ժողովուրդը նույնպես շահագրգռված չէ։ Ժողովուրդները, որոնք ապրում են ՀԱՊԿ տարածքում, նույնպես շահագրգռված չեն։ Բայց, չգիտես ինչու` հակամարտությունը ծավալվում է, չգիտես ինչու` այն սկսվել է»,- լրագրողներին այսօր ասել է Պատրուշևը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից հետո։

Նա նշել է, որ դրանում առաջին հերթին շահագրգռված են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։

«Նույնիսկ Ուկրաինայի ղեկավարներն իրենք էին պատրաստ խաղաղության պայմանագիր կնքելուն և Ռուսաստանին գրավոր առաջարկներ էին տալիս, որոնց հավանություն տվեցինք։ Առավոտյան մենք առաջարկներ փոխանցեցինք, իսկ երեկոյան նրանք ասացին՝ ոչ, մենք հրաժարվում ենք: Դա միայն այն պատճառով էր, որ ԱՄՆ-ն ճնշում գործադրեց նրանց վրա և ասաց՝ ոչ մի բանակցություն չվարել», - ասել է Պատրուշևը։

«Այստեղ պետք է հստակ հասկանալ, որ իրենք չեն խղճում այն մարդկանց, որոնք զոհվում են։ Քանի որ դա նրանց ժողովուրդը չէ: Եվ քանի որ նրանք ռազմական գործողություններ չեն իրականացնում իրենց տարածքում։ Այդ պատճառով շահագրգիռ մարդիկ կան», - ավելացրել է նա։

  • Կիսվել: