Զելենսկին հաստատում է՝ Մոսկվայի և Տամբովի մարզերին հшրվшծներ են հասցրել
Մեր քաղաքացիական ենթակառուցվածքներին, քաղաքներին ու գյուղերին հասցված ռուսական հարվածներին ի պատասխան՝ երկու խոշոր լոգիստիկ օբյեկտներ են խոցվել Մոսկվայի և Տամբովի մարզերում՝ ռազմաճակատի գծից ավելի քան 500 և մոտ 700 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա, մասնավորապես, նշել է. «Դրանք Ռուսաստանի կողմից օգտագործվում էին անօդաչու թռչող սարքերի և նավիգացիոն սարքավորումների արտադրության համար պատժամիջոցների տակ գտնվող բաղադրիչների մատակարարումն ապահովելու նպատակով։ Խոցվել է նաև նավթային օբյեկտ։ Բացի այդ՝ հարվածներ են հասցվել Ազովի և Սև ծովերի ջրատարածքներում, ինչպես նաև Ղրիմում գտնվող թիրախներին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային փոխադարձ հարվածներ են հասցրել. կան զոհեր Wildberries-ի աշխատակիցների շրջանում։ Տամբովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվել է Wildberries -ի 7 աշխատակից, տուժել՝ 24-ը։
Տեսանյութը՝ այստեղ:



