«Զվարթնոցը» հայտնել է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այս պահի դրությամբ հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոսավիացիա»-ն տեղեկացրել էր, որ Մոսկվայի բոլոր օդանավակայանները սահմանափակումներ են մտցրել չվերթների ընդունման և մեկնման համար։
Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ օրվա սկզբից քաղաքին մերձենալիս խոցվել է 117 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն էլ հայտնել էր հունիսի 30-ի գիշերը 60 խոցված դրոնների մասին։



