ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Միխայիլ Պոդոլյակը հայտնել է՝ երբ կկայանա ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը

Միխայիլ Պոդոլյակը հայտնել է՝ երբ կկայանա ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Լվովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ մարտի 5-ին կամ 6-ին։

«Բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ վաղը կամ մյուս օրը։ Սպասում ենք, մշտական ուղիղ կապի մեջ ենք»,- ասել է Պոդոլյակը։

Նա նշել է նաև, որ երբ կրակի դադարեցման մասին խոսելու նախադրյալներ կլինեն, իրենք պատրաստ են քննարկել դա։   

Միխայիլ Պոդոլյակին հարց է ուղղվել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գտնվելու վայրի մասին, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել դրան։

  • Կիսվել: