երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մեծ Բրիտանիան ավիացիոն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիան ավիացիոն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիան այսօր հայտարարել է Ռուսաստանի դեմ ավիացիոն նոր պատժամիջոցների մասին, որոնք նրան իրավունք են տալիս՝ կանգնեցնելու ռուսական ցանկացած ինքնաթիռ և արգելում են ավիացիայի և տիեզերքի հետ կապված տեխնիկայի արտահանումը Ռուսաստան, հայտնում է Reuters-ը։

Մեծ Բրիտանիան խստացնելու է նաև ռուսական ինքնաթիռների թռիչքների արգելքը՝ քրեական հանցագործություն համարելով դրանց թռիչքը կամ վայրէջքը Միացյալ Թագավորությունում։

Արգելքը վերաբերում է ցանկացած ինքնաթիռի, որը պատկանում է Ռուսաստանի հետ կապված ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձի, շահագործվում է կամ վարձակալվել է նրա կողմից։

«Ռուսաստանի դրոշի ներքո ինքնաթիռների թռիչքների արգելքն ու դրանց համար քրեական պատասխանատվության սահմանումն էլ ավելի մեծ տնտեսական ցավ կպատճառեն Ռուսաստանին և նրանց, ովքեր սերտ կապեր ունեն Կրեմլի հետ»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։

ԱԳՆ-ն հայտարարել է, որ այսօր նոր օրենսդրական նախաձեռնություններ կներկայացնի այս միջոցների իրականացման համար, որոնք նաև ներառում են օդանավերի բրիտանական ռեեստրից ցանկացած ինքնաթիռի հեռացման իրավունք, որոնք պատկանում են Ռուսաստանի՝ պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց։

  • Կիսվել: