շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը դարձյալ խոսել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը դարձյալ խոսել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հույս է հայտնել, որ փետրվարին կրկին կայցելի Ռուսաստան։ Այս մասին նա ասել է Politico-ի հետ զրույցում:

Նշվում է, որ գործակալության ղեկավարը խոսել է Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային միջադեպի վտանգի ռիսկի հնարավոր մեծացման մասին, եթե հանկարծ մարտական գործողությունները գարնանն ակտիվանան, և եթե կայանին ուղղված գնդակոծություններն ավելի ինտենսիվ դառնան։

«Վաղ գարնանը կամ ձմռան ավարտին ավելի մեծ ու լայնածավալ մանևրների ու մարտական գործողությունների մասին է շատ խոսվում։ Սա ստիպում է ինձ մտածել, որ ռմբակոծությունների և գնդակոծությունների ցանկացած ավելացում անկասկած կավելացնի միջուկային միջադեպի հնարավորությունը»,-ասել է Գրոսին։

Նա կրկին ընդգծել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտությունը` հավելելով, որ դրա համար պետք է քաղաքական կամք դրսևորի ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը։

  • Կիսվել: