երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ես առաջվա պես լրջորեն մտահոգված եմ Զապորոժիեի ԱԷԿ-ի միջուկային անվտանգությամբ. Գրոսի

Ես առաջվա պես լրջորեն մտահոգված եմ Զապորոժիեի ԱԷԿ-ի միջուկային անվտանգությամբ. Գրոսի

Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության հետ կապված իրավիճակը չի բարելավվում: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ հավելելով, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը հեռու է ավարտից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները վերջին շաբաթվա ընթացքում օբյեկտի սահմաններից դուրս հաճախակի պայթյուններ են լսել, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ռազմական հակամարտության ընթացքում միջուկային անվտանգության պահպանվող սպառնալիքը:

«Իրավիճակը դեռ անկայուն է։ Ես առաջվա պես լրջորեն մտահոգված եմ Զապորոժիեի ԱԷԿ-ի միջուկային անվտանգությամբ»,-նշել է Գրոսին:

  • Կիսվել: