ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Կուրսկի գործող ԱԷԿ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին իրավիճակը գնահատելու նպատակով կայցելի Կուրսկի գործող ԱԷԿ՝ հաշվի առնելով ռազմական գործողությունների մոտ լինելը կայանին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշնք, որ ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին, «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը և Ռաֆայել Գրոսին հեռախոսով քննարկել են Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայաններում տիրող իրավիճակը:
Լիխաչովն ընդգծել է, որ այդ կայանների շուրջ իրավիճակը շարունակում է վատթարանալ․ նա նաև Գրոսիին հրավիրել է մոտ ժամանակներս այցելել Կուրսկի ԱԷԿ և Կուրչատով քաղաք` անձամբ գնահատելու կայանի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Գլխավոր տնօրեն Գրոսսին պատրաստակամություն է հայտնել գնահատել իրավիճակը, այդ թվում՝ այցելելով կայան»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է Գրոսին գնահատում Զապորոժիեի և Կուրսկի ԱԷԿ-ների անվտանգության հետ կապված իրավիճակը, ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ կազմակերպության ղեկավարը մտահոգություն է հայտնել կայանների անվտանգության կապակցությամբ, և այնտեղ, ինչպես և ցանկացած այլ վայրում, որտեղ կարող է միջուկային վթար տեղի ունենալ, գտնվում են գործակալության մշտական ներկայացուցիչները:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները ծրագրում են հարձակվել Կուրսկի և Զապորոժիեի ԱԷԿ-ների վրա: