Լիբանանի նախագահն ԱՄՆ-ին կոչ է արել օգնել իսրայելական հարձակումների դադարեցման հարցում
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունն ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը կոչ է արել օգնել դադարեցնել իսրայելական հարձակումները, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նա ԱՄՆ-ին և մյուս երկրներին կոչ է արել «շտապ քայլեր ձեռնարկել՝ հրադադարի խախտումները դադարեցնելու համար»։
Հիշեցնենք, որ այսօր Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել՝ չնայած հրադադարին և Իսրայելի ու Լիբանանի միջև ձեռք բերված համաձայնությանը։
Հարվածների հետևանքով վնասվել են նաև պետական կառույցներ, իսկ չգործող հիվանդանոցներից մեկը՝ ավերվել։ Աունը հայտարարության մեջ նշել է, որ դրանք «վտանգավոր սրում են՝ հասնելով Լիբանանի պետական կառույցներին» և առողջապահական հաստատություններին։
Իսրայելն այսօրվա հարվածներից հետո հայտարարել է, թե իր ուժերը հարձակումներ են իրականացրել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահն» անօդաչու թռչող սարքեր է արձակել իր զինվորների ուղղությամբ։



