Իրանը կարող է քիմիական զենք կիրառել. Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին
Իսրայելն ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել, տեղեկացնում է The New York Times-ը։
Նշվում է, որ իսրայելական հետախուզությունը պնդում է, թե Իրանը մշակում է քիմիական զենքի մատակարարման եղանակներ և դիտարկում դրա կիրառման հնարավորությունը։
Հաղորդվում է նաև, որ, միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաների կարծիքները հարցի շուրջ բաժանվել են։ Նրանցից ոմանք սպառնալիքը լուրջ են համարում, իսկ մյուսները կարծում են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերսկսել Իրանի ուղղությամբ լայնածավալ հարվածները։



