Ռեզային և Պուտինը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Նշվում է, որ կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների ռազմավարական գործընկերության շարունակման անհրաժեշտությունը՝ ՌԴ-ի և Իրանի բարձրագույն ղեկավարության մշակած գործողությունների ծրագրի հիման վրա։
Հաղորդվում է նաև, որ Ռեզային շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանին աջակցելու համար։



