Նոր բացիկ՝ նվիրված ««Սիլիկոնային սարեր 2026» տեխնոլոգիական գագաթնաժողովին և ցուցահանդեսին
Նոյեմբերի 3-ին հատուկ դրոշմակով մարվել է երկկողմանի բացիկ՝ նվիրված ««Սիլիկոնային սարեր 2026» տեխնոլոգիական գագաթնաժողով և ցուցահանդես» թեմային։ Մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, «Յուքոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱԱԲ նախարարությունից։
Բացիկի դիմերեսին պատկերված են «ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍԱՐԵՐ 2026» և «տեխնոլոգիական գագաթնաժողով և ցուցահանդես» գրառումները՝ հայերեն և անգլերեն։ Բացիկի դարձերեսին պատկերված է 2025 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» գագաթնաժողովի լուսանկարը։
Բացիկի չափսերը 150,0 x 110,0 մմ են։ Տպաքանակը՝ 500 հատ։



