շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Խաչատուր Իսկանդարյանի ծննդյան 100-ամյակի» փոստային բացիկը

Շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Խաչատուր Իսկանդարյանի ծննդյան 100-ամյակի» փոստային բացիկը

Այսօր շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Խաչատուր Իսկանդարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկ, տեղեկանում ենք «ՀայՓոստ»-ի տարածած հաղորդագրությունից․

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է հայտնի հայ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Խաչատուր Իսկանդարյանը (1923-2015թթ.)՝ իր արվեստանոցի խորապատկերին:

Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է Խաչատուր Իսկանդարյանի աշխատանքներից մեկը՝ «Քննարկում»-ը (1983թ.): Բացիկի վրա նաև պատկերված են «Հայ քանդակագործ», «100 ԱՄՅԱԿ» և «ԽԱՉԱՏՈՒՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 17 հուլիսի 2023թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

  • Կիսվել: