շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լավրովը խոսել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի ինտենսիվ աշխատանքների մասին

Լավրովը խոսել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի ինտենսիվ աշխատանքների մասին

«Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մշակումը շատ ինտենսիվ է ընթանում»,-երկուշաբթի օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կոնկրետ այս պրոցեսը հիմա շատ ինտենսիվ է։ Կարծում եմ՝ մոտ ապագայում կկարողանանք լրատվամիջոցներին պատմել, թե ինչպես է ընթանում այս գործընթացը։ Կրկնում եմ՝ բոլոր կողմերից կա հետաքրքրություն, որից կախված է դրա իրականացումը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

  • Կիսվել: