հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լավրովը և Մամեդյարովը քննարկել են կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակը

Լավրովը և Մամեդյարովը քննարկել են կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակը

Ապրիլի 10-ին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը:

Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են երկու երկրներում կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակը, վարակի տարածման դեմ պայքարին և բացասական հետևանքները չեզոքացնելուն ուղղված քայլերը:
 
Ադրբեջանի արտգործնախարարությունը մանրամասներ չի հայտնում:
 
«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ հստակ չէ, թե ինչու է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հանկարծ դարձել դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների քննարկման առարկա:
 
Ավելի վաղ Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբը Ռուսաստանից վերադառնալ ցանկացող Ադրբեջանի քաղաքացիներին հորդորել է սպասել մինչև ապրիլի 20-ը:
 
Մինչ այդ հաղորդվել է, որ տասնյակ ադրբեջանցիներ հավաքվել են ռուս-ադրբեջանական սահմանի անցակետերում՝ սպասելով հայրենիք վերադառնալու թույլտվության:

  • Կիսվել: