շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Լավրովը չի բացառել С-400 համակարգերը Թուրքիայից մեկ այլ երկիր տեղափոխելու հավանականությունը

Լավրովը չի բացառել С-400 համակարգերը Թուրքիայից մեկ այլ երկիր տեղափոխելու հավանականությունը

Ռուսաստանը կարող է  համաձայնվել, որ С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխվեն մեկ այլ երկիր, որը Մոսկվայի հետ բարեկամական հարաբերություններ կպահպանի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մանրամասների մեջ չեմ մտնի, բայց կան այդպիսի հնարավորություններ, սակայն բացառապես՝ մեր համաձայնությամբ, եթե երկիրը, որտեղ կտեղափոխվեն С-400 համակարգերը, պատասխանատու կգտնվի և բարեկամական հարաբերություններ կպահպանի Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի մենք վստահ լինենք, որ այդ համակարգերը դուրս չեն գա այդտեղից»:

Ըստ Լավրովի՝ այդ հանգամանքը կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ եվրոպացիները «թափառում են աշխարհով մեկ» և զենք գնում՝ այն ուկրաինական վարչակարգին փոխանցելու նպատակով։

«Մենք պատրաստ ենք С -400-ը փոխանցել այնպիսի մի երկրի, որը կերաշխավորի, որ թույլ չի տա նման խախտումներ»,-հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Հիշեցնենք՝ Թուրքիան Ռուսաստանի հետ պայմանագիր էր կնքել С -400-ի ձեռքբերման վերաբերյալ, և այդ համակարգերն ստացել էր 2019 թվականին։   

  • Կիսվել: