շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լավրովն ու Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Ինչպես հաղորդվում է՝ բանակցությունների ընթացքում Բլինքենը հայտարարել է անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ շփումները շարունակելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին։

Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. ՛՛Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ որպես շարունակություն Ռուսաստանի անվտանգության առաջարկներին ԱՄՆ գրավոր պատասխանին: Պետքարտուղարն ընդգծել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը, ինչպես երկկողմանի, այնպես էլ դաշնակիցների ու գործընկերների հետ համատեղ շարունակելու Ռուսաստանի Դաշնության հետ բովանդակալից կարծիքների փոխանակումը փոխադարձ անվտանգության հարցերի շուրջ՛՛:

Նշվում է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին կոչ է արել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով:

  • Կիսվել: