ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԿԽՄԿ-ն ամեն ինչ անում է՝ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդներին հասանելիություն ստանալու համար. Սպոլյարիչ

ԿԽՄԿ-ն ամեն ինչ անում է՝ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդներին հասանելիություն ստանալու համար. Սպոլյարիչ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ամեն ինչ անում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդներին հասանելիություն ստանալու համար: Այս մասին ասել է ԿԽՄԿ նախագահ Միրիանա Սպոլյարիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Պատանդ վերցնելն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով: Մենք շարունակում ենք պնդել նրանց ազատ արձակումը և անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանց հասանելիություն ստանանք՛՛,-նշել է Սպոլյարիչը:

Նա ընդգծել է, որ կոմիտեն միայնակ չի կարող դա անել: Նրա խոսքով՝ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ, որոնք ԿԽՄԿ-ին թույլ կտան անվտանգ կատարել այդ աշխատանքը:

՛՛Մարդասիրական կազմակերպությունը խորապես մտահոգված է, որ պատանդների թվում կան երեխաներ, ծերեր, հաշմանդամներ և այլ խոցելի անձինք: Խնդրում եմ հասկացեք, որ ԿԽՄԿ-ն չի կարող ուժով ներթափանցել այնտեղ, որտեղ պատանդներ են պահում: Մենք նրանց կկարողանանք այցելել միայն պայմանավորվածությունների առկայության դեպքում, այդ թվում ՝ անվտանգ մուտքը երաշխավորող՛՛,-ասել է ԿԽՄԿ նախագահը:

  • Կիսվել: