հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակվում են. Պակիստանի ԱԳՆ

ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակվում են. Պակիստանի ԱԳՆ

Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Անդրաբի վստահեցնում է՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են՝ իրավիճակը կարգավորելու և լարվածությունը թուլացնելու նպատակով, հատկապես՝ Հորմուզի նեղուցում:

Նա նշել է, որ Պակիստանն առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի վերացնի բոլոր տարաձայնությունները՝ Իսլամաբադի Փոխըմբռնման հուշագրի և հունիսի 22-ի պակիստանակատարական համատեղ հայտարարության ոգով:

Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Ղեշմ կղզու երկու բնակելի շենքերի վրա հարձակման՝ իր օդատիեզերական ուժերը մի քանի հարված են հասցրել Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազային:

Ըստ ԻՀՊԿ-ի՝ հարձակման թիրախ են դարձել ամերիկյան F-35 կործանիչների տեղակայման հարթակն ու տեխնիկական սպասարկման անգարը:

  • Կիսվել: