ԿԽՄԿ-ն Իսրայելին է փոխանցել ինքնությունն անհայտ երեք անձի մարմին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ Իսրայելին փոխանցել են ինքնությունն անհայտ անհայտ երեք անձի մարմնի մասունքներ: Այս մասին The Associated Press-ին հայտնել է իր աղբյուրը՝ իսրայելցի մի զինվորական:
Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, նշել է, որ մարմինների մասունքները նախորդիվ Կարմիր խաչին է հանձնել ՀԱՄԱՍ-ը:
Փոխանցումը հաջորդել է հոկտեմբերի 31-ին Իսրայելի կողմից Գազայի իշխանություններին 30 պաղեստինցիների մարմինների վերադարձին։ Սրանով ավարտվել է մարմինների փոխանակման գործընթացը:


