Սահմանների համալիր կառավարման բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ և համակարգային օրակարգի մաս են․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է Frontex-ի հետ նախատեսվող համագործակցության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ բարեփոխումներն ուղղված են Հայաստանի սահմանային կառավարման կարողությունների ամրապնդմանը, անվտանգության մակարդակի բարձրացմանը և եվրոպական լավագույն փորձի հետևողական ներդրմանը։
Այս համատեքստում Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության՝ Frontex-ի հետ համագործակցությունը դիտարկվում է որպես ընդհանուր գործընթացի կարևոր և բնական բաղադրիչ։ Այն արտահայտում է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու ԵՄ-ի հետ գործնական գործընկերությունը և անցնելու առավել ինստիտուցիոնալ, վստահելի ու կանխատեսելի համագործակցության ձևաչափերի։
Արփինե Սարգսյանը պարզաբանել է, որ Հայաստանի Հանրապետության և Frontex-ի միջև օպերատիվ համագործակցության վերաբերյալ ստորագրված աշխատանքային պայմանավորվածությունը միջազգային պայմանագիր չէ։ Այն համագործակցության շրջանակ է, որով սահմանվում են կողմերի փոխգործակցության հիմնական ուղղություններն ու ձևաչափերը։
Աշխատանքային պայմանավորվածությունը նախատեսում է տեղեկատվության փոխանակում անօրինական միգրացիայի, փաստաթղթերի կեղծման, միգրանտների մաքսանենգության և ռիսկերի գնահատման վերաբերյալ։ Նախատեսվում է նաև ռիսկերի համատեղ վերլուծություն, որը հնարավորություն կտա Հայաստանի սահմանային և միգրացիոն մարմիններին օգտվելու Frontex-ի վերլուծական կարողություններից։
Համագործակցության շրջանակում կիրականացվեն սահմանապահների և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների վերապատրաստման ու կարողությունների զարգացման ծրագրեր։ Նախարարի խոսքով՝ գործընկերությունը կնպաստի նաև սահմանների ինտեգրված կառավարման, վերադարձի, ռիսկերի կառավարման և փաստաթղթերի անվտանգության ոլորտներում եվրոպական լավագույն փորձի ներդրմանը։
Արփինե Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ Frontex-ի հետ համագործակցությունը չի ենթադրում Հայաստանում գործակալության մշտական ուժերի տեղակայում։ Հայաստանի սահմանների վերահսկողությունն ամբողջությամբ շարունակում է մնալ երկրի ինքնիշխան լիազորությունների ներքո։
Նախարարի գնահատմամբ՝ համագործակցությունը նաև կարևոր քաղաքական ազդակ է, որը ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն խորացնում է հարաբերությունները Եվրոպական միության հետ, այլև պատրաստ է սահմանային կառավարման համակարգը համապատասխանեցնել միջազգային բարձր չափանիշներին՝ լիարժեքորեն պահպանելով ինքնիշխանության սկզբունքը։