հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Առաջիկա 100 օրը վճռորոշ կլինի Ուկրաինայի հակամարտության զարգացման տեսանկյունից. Լեհաստանի վարչապետ

Առաջիկա 100 օրը վճռորոշ կլինի Ուկրաինայի հակամարտության զարգացման տեսանկյունից. Լեհաստանի վարչապետ

Առաջիկա 100 օրը վճռորոշ նշանակություն կունենա Ուկրաինայի հակամարտության զարգացման տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, տեղեկացնում է PAP-ը։

Նա ճեպազրույցի ժամանակ, մասնավորապես, ասել է. «Առաջիկա հարյուր օրը վճռորոշ կլինի»: Տուսկը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ զարգացումներ նկատի ունի:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման պայմանները ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել էր դեռևս երկու տարի առաջ։

Նա նշել էր, որ հակամարտությունը կարող է ավարտվել անմիջապես, եթե Կիևի իշխանությունները կայացնեն համապատասխան որոշումներ։

  • Կիսվել: