հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
ԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր

ԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրամիությունն ուժեղ ճնշում կգործադրի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի Ռուսաստանի հետ և միանա պատժամիջոցներին: Այս մասին Известия-ի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնանդ Կարթհայզերը։

Նա, մասնավորապես, նշել է «Հայաստանի վրա ուժեղ ճնշում կգործադրվի, որպեսզի նա այնուամենայնիվ ընդունի նման միջոցներ: Հուսով եմ, որ Հայաստանը կդիմանա նման ճնշմանը և առաջին հերթին հոգ կտանի սեփական շահերի մասին: Հայաստանը պետք է Արևմուտքի հետ համագործակցությունը դիտարկի որպես երկարաժամկետ նախագիծ և միևնույն ժամանակ չպետք է ձեռնարկի որևէ բան, որը կարող է էլ ավելի ապակայունացնել կամ թուլացնել նրա դիրքը տարածաշրջանում»:

Ըստ եվրապատգամավորի՝ Երևանը պարտավոր չէ հետևել ԵՄ պահանջներին: Այնուամենայնիվ, ներկայիս կառավարությունը մարտահրավեր է նետում Հայաստանի վաղեմի հարաբերություններին Ռուսաստանի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում՝ մոտեցնելով իր դիրքորոշումները ԵՄ քաղաքականությանը։

«Հայաստանը պարտավորություն է ստանձնել աշխատել ԵՄ հռչակագրերին, որոշումներին և գործողություններին համապատասխանության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը բազմակողմ ֆորումներում: Եթե ​​այսպիսի դասավորությունն իրականում իրականացվեր, դա նշանակելու էր Հայաստանի վերածումը բացահայտ հակառուսական պետության, ինչը անխելամիտ է թվում՝ հաշվի առնելով երկրի աշխարհագրական և քաղաքական դիրքը, ինչպես նաև անվտանգության և տնտեսության ոլորտում նրա լայն շահերը»,-նշել է Կարթհայզերը։

  • Կիսվել: