երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ջրհեղեղ Իրանում. կա ութ զոհ

Ջրհեղեղ Իրանում. կա ութ զոհ

Իրանում ջրհեղեղի հետևանքով կան զոհեր, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ Արդաստանում բնական երևույթի հետևանքով զոհվել է 3, տուժել՝ 9 մարդ, Սպահանում զոհվել է 4, Էհերում՝ 1 մարդ: Ընդհանուր առմամբ՝ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 8 մարդ:

Թեհրանում փոթորիկը հանգեցրել է հետևանքների։ Ուժեղ քամին տապալել է գովազդային վահանակները, ծառերը։

Քարաջ-Չալուջ ճանապարհին երթևեկությունը դադարեցվել է:

  • Կիսվել: