երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը հասել է 566-ի. ՏԱՍՍ

Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը հասել է 566-ի. ՏԱՍՍ

Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը հասել է 566-ի, որը փոքր-ինչ աճել է նախորդ օրվա տվյալի (431 մարդ) համեմատ, ասել է Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին, գրում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Իտալիայում նոր տեսակի կորոավիրուսով պայմանավորված հիվանդությունից, ընդհանուր առմամբ, մահացել է 20 465 մարդ: Վարակվածների թիվը հասել է 159 516-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 103 616 մարդ:

Ըստ Բորելիի՝ տասը օր անընդմեջ երկրում նվազում է հոսպիտալացվող հիվանդների թիվը:

  • Կիսվել: