ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Հայաստանի Մ21 հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Իտալիայի թիմին

Հայաստանի Մ21 հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Իտալիայի թիմին

Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրո 2027-ի որակավորման փուլի 9-րդ տուրի շրջանակում տանը զիջեց Իտալիայի Մ-21 հավաքականին, գրում է armsport.am-ը:

Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 0-1 հաշվով հաղթանակով։ Միակ գոլն իր ակտիվում գրանցեց Ալֆաջո Սիսեն` գոլը խփելով ավելացված 5-րդ րոպեին։ Մինչ այդ 11-մետրանոց հարվածը չէր իրացրել Լուկա Կոլեշոն։

Հայաստանի հավաքականը միավոր չի վաստակել 9 խաղից հետո և եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը։

Վերջին տուրում՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Չեռնոգորիայի Մ-21 հավաքականին։

 

  • Կիսվել: