ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 17 000-ը. ՏԱՍՍ

Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 17 000-ը. ՏԱՍՍ

Իտալիայում կորոնավիրուսից վերջին 24 ժամում 604 մարդ է մահացել. մեկօրյա մահացության ցուցանիշը զգալիորեն նվազել է երկուշաբթի օրվանից, հայտնել են Քաղաքացիական պաշտպանության գործակալությունից տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ երկրում վարակման դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 880 մարդ: Մինչ այս պահն այս ցուցանիշը միջինում կազմում էր ավելի քան 2000:

Համաճարակի բռնկման պահից ի վեր Իտալիայում վարակվել է 135 586 մարդ, ապաքինվել՝ 24 392-ը: Ներկա պահին ակտիվ վարակակիր են 94 067-ը: Մահացության ցուցանիշը կազմում է 17 127 մարդ:

  • Կիսվել: