հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 15 000-ը. ՏԱՍՍ

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 15 000-ը. ՏԱՍՍ

Նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվն Իտալիայում վերջին 24 ժամում ավելացել է 681-ով. համաճարակի բռնկումից ի վեր Covid-19-ի զոհերի թիվը երկրում հասել է 15 362-ի, հաղորդել է Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ այս պահին ակտիվ վարակակիրների թիվը երկրում կազմում է 88 274 մարդ՝ նախորդ օրվանից 2886-ով ավելի: Ապաքինվել է 20 996 մարդ: Համաճարակի բռնկումից ի վեր մինչ օրս երկրում վարակվել է 124 632 մարդ:

  • Կիսվել: