ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 13 000-ը. ՏԱՍՍ

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 13 000-ը. ՏԱՍՍ

Նոր տեսակի կորոնավիրոսային հիվանդությունից վերջին մեկ օրում Իտալիայում 727 մարդ է մահացել։ Մահացության ընդհանուր ցուցանիշը այս երկրում համաճարակի բռնկման օրվանից հասել է 13 155-ի, հայտնել է Իտալիայի Քաղպաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ապաքինվածների թիվը հասել է 16 847-ի, որը 1118-ով ավելին է նախորդ օրվա ցուցանիշից: Մահացածների թիվը մեկ օրում կազմել է 727 մարդ: Ներկա պահին կա 80 575 վարակակիր»,- ասել է Բորելին և նշել, որ վարակվածների թիվը, ընդհանուր առմամբ, հասել է 110 574-ի:

Նշենք, որ երկու օր առաջ երկրում արձանագրվել է վարակման դեպքերի ռեկորդային ցածր ցուցանիշ՝ 1600 դեպք, սակայն մեկ օր անց այդ թիվը գերազանցել է 2000-ը:

  • Կիսվել: