ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակների ռեկորդային ցածր թիվ. Euronews

Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակների ռեկորդային ցածր թիվ. Euronews

Երեք շաբաթ առաջ Իտալիայում ներդրված խիստ կարանտինը երկարաձգվեց մինչև Սուրբ Զատիկ`  ապրիլի 13-ը։ Այս մասին հայտնում է Euronews-ը՝ փոխանցելով Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզայի խոսքերը։

Ըստ աղբյուրի, Բերգամոյում իշխանությունները բնակիչներին հորդորել են որևէ պատրվակով տանից դուրս չգալ, իսկ տասնյակ կամավորներ (որոնցից ոմանք վերջերս կորցրել են սիրելիներին) սնունդ ու դեղամիջոց են բաժանում նրանց, որոնք դրա կարիքը ունեն:

Թեև մեկ օրում Covid-19-ից Իտալիայում մահացել է 812 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը հասել է 11,5 հազարի, վարակակիրների թվի աճը գրեթե երկու անգամ նվազել է՝ համեմատած երկու շաբաթ առաջվա տվյալների հետ:

Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին էլ ներկայացրել է ևս մեկ լավ նորություն. «Երեկվա համեմատ, ապաքինված մարդկանց թիվը 1,590 է: Սա ամենամեծ ցուցանիշն է մեր երկրում համաճարակի սկզբից ի վեր»:

  • Կիսվել: