հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իտալիայի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Իտալիայի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Իտալիայի առողջապահության փոխնախարար Պիեռպաուո Սիլերին վարակվել է COVID-19 կորոնավիրուսով, տեղեկացնում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով փոխնախարարի ֆեյսբուքյան գրառումը:

«Օրեր առաջ ես շփում եմ ունեցել հավանական վարակակրի հետ: Հենց որ հասկացա, որ ինձ մոտ ախտանշաններ են նկատվում, ես ինքնամեկուսացվեցի և սկսեցի աշխատել հեռակա կարգով: Հետազոտությունը դրական արդյունք է տվել»,- գրել է Սիլերին:

Նա նշել է, որ իր կինն ու երեխան իրենց լավ են զգում և բնակվում են տան առանձին սենյակում:

  • Կիսվել: