ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռի արձակման մասին

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռի արձակման մասին

Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 480 հրթիռ, Իսրայելի ուղղությամբ արձակված ևս 150 հրթիռ պայթել է անկլավում, հայտնել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մամուլի ծառայությունից, մասնավորապես, նշել են. ՛՛Մինչ այժմ Գազայի հատվածից մոտ 480 հրթիռ է արձակվել Իսրայել, այդ ուղղությամբ արձակված ևս 150 հրթիռ պայթել է Գազայի հատվածում՛՛:

Ինչպես հաղորդվում է՝ ՛՛Երկաթե գմբեթ՛՛ հրթիռային պաշտպանության համակարգը որսացել է դրանցից 200-ը:

Հիշեցնենք, որ լարվածությունն Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում է տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:

 

  • Կիսվել: