Գազայում մեկ օրում զոհվել է 11, վիրավորվել՝ 35 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր։ Այս մասին հայտնել է պաղեստինյան WAFA գործակալությունը՝ հղում անելով Գազայի բժշկական աղբյուրներին:
Նշվում է, որ Պաղեստինի հանրային աշխատանքների նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին իսրայելական անօդաչու թռչող սարքերը Գազա քաղաքի Շուջաիյյա թաղամասում հրկիզել են տեղահանվածների ճամբարը, որի հետևանքով մոտ 800 պաղեստինցի հարկադրված է եղել լքել իր բնակության վայրը։
Նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել օգնություն ցուցաբերել՝ տեղահանվածներին նոր վրաններով ապահովելու համար։



