ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Հորդառատ անձրևներ Գազայի հատվածում. փախստականների վրանային ճամբարը տարհանում են

Հորդառատ անձրևներ Գազայի հատվածում. փախստականների վրանային ճամբարը տարհանում են

Գազայի հատվածում տեղացած հորդառատ անձրևների և ուժեղ քամու հետևանքով փախստականների ճամբարներում հեղեղվել է ավելի քան 70 հազար վրան։ Maan գործակալությանը հայտնել է Պաղեստինի անկլավի իշխանությունների ներկայացուցիչը՝ հավելելով, որ տեղի քաղաքացիական պաշտպանության ջոկատները տարհանում են բնակիչներին։ 

Ըստ ներկայացուցչի՝ տասնյակ հազարավոր տեղահանվածներ հայտնվել են հեղեղված տարածքներում և շտապ օգնության կարիք ունեն։ Վերջին 12 ժամվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևներն ու ուժեղ քամին ավելի են խորացրել առանց այդ էլ աղետալի հումանիտար իրավիճակը։

Միջազգային ԶԼՄ-ները հայտնում են, որ հողի էրոզիայի և ջրհեղեղների հետևանքով մի շարք վայրերում փլուզվել են ժամանակավոր կացարաններ, կան տուժածներ։ Արտակարգ ծառայություններն աշխատում են ուժեղացված պատրաստվածության ռեժիմով։ Փրկարարները ստացել են ավելի քան 1500 ահազանգ, սակայն փրկարարական տեխնիկայի պակասի պատճառով մարդկանց տարհանումը դժվարանում է։

Առավել տուժած տարածքներից են Գազայի նավահանգստի շրջակայքում գտնվող տեղահանվածների ճամբարները, անկլավի հյուսիսում՝ Ջաբալիան և Բեյթ Լահիան, ինչպես նաև կենտրոնական հատվածում՝ Դեյր ալ Բալահը և Նուսեյրաթը։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: