շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իսրայելն ամբողջ աշխարհում իր դեսպանատներին նախազգուշացրել է Իրանի կողմից հնարավոր սպառնալիքների մասին

Իսրայելն ամբողջ աշխարհում իր դեսպանատներին նախազգուշացրել է Իրանի կողմից հնարավոր սպառնալիքների մասին

Իսրայելը նախազգուշացրել է աշխարհում իր դեսպանատներին և դիվանագիտական ներկայացուցչություններին Իրանից ահաբեկչական հնարավոր սպառնալիքի մասին: Ամբողջ աշխարհում իսրայելցի դիվանագետներին հրահանգ է տրվել պահպանել բարձր պատրաստվածությունը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կիպրոսում մեկ կամ մի քանի իսրայելցի գործարարների դեմ մահափորձի մեղադրանքով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել:

Աղբյուրը նշում է, որ այս տարիների ընթացքում Իրանը կանգնած է եղել իսրայելցիների և ամբողջ աշխարհում իսրայելական առաքելությունների հասցեին հնչեցվող սպառնալիքների հետևում:

  • Կիսվել: