երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանը կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանով եւ Ադրբեջանով անցնող ճանապարհներին

Իրանը կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանով եւ Ադրբեջանով անցնող ճանապարհներին

Իրանը կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանով, Ադրբեջանով անցնող ճանապարհներին։ Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին։

 
Դեսպանի կարծիքով՝ Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող տարանցիկ ճանապարհը կարող է լուրջ հնարավորություններ ստեղծել ոչ միայն Իրանի եւ Հայաստանի, այլեւ այն երկրների համար, որոնցով այն անցնելու է։
 
Նա տեղեկացրել է, որ հարցի իրավական կողմը քննարկման փուլում է, ինչի հետ կապված՝ շուտով հանդիպում տեղի կունենա։
 
Իսկ ինչ վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», ապա, ինչպես հիշեցրել է դեսպանը, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները քանիցս հայտնել են իրենց դիրքորոշումը։ «Պարսից ծոցը Սեւ ծովին կապող տարանցիկ ճանապարհը ոչ մի կապ չունի (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի – խմբ.) հետ։ Դա առանձին ճանապարհ է»,- նշել է Աբաս Բադախշան Զոհուրին։

  • Կիսվել: