ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանի իրեն ցանկացած ագրեսիայից. Զարիֆ

Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանի իրեն ցանկացած ագրեսիայից. Զարիֆ

Իրաքում ԱՄՆ ռազմակայանների դեմ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային հարվածները ինքնապաշտպանական միջոցներ են։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը, հայտնում է Gazeta.ru-ն։

«Իրանը ձեռնարկել և իրականացրել է ինքնապաշտպանական համապարփակ միջոցառումներ ՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը։

Զարիֆն ընդգծել է, որ գրոհներն հասցվել են այն ռազմաբազային, որտեղից հարձակում է իրականացվել Իրանի քաղաքացիների և պաշտոնատար անձանց վրա:

«Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանի իրեն ցանկացած ագրեսիայից»,-գրել է արտգործնախարարը:

Նշենք, որ այս գիշեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար վրեժի գործողություն սկսելու մասին։ Հրթիռներ են արձակվել Իրանից Իրաքի արեւմուտքում գտնվող Էյն ալ-Ասադ բզայի եւ Էրբիլի բազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ բանակի զորակազմ։

  • Կիսվել: