հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը Նիդերլանդների ԱԳՆ գլխավոր տնօրենին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի օրակարգը

ՀՀ ԱԳ փոխնախարարը Նիդերլանդների ԱԳՆ գլխավոր տնօրենին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի օրակարգը

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստանի և Նիդերլանդների հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ կարևորելով ընթացիկ տարում հաստատված ռազմավարական գործընկերությունը:

Երկուստեք ընդգծվել է բազմակողմ հարթակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել համագործակցության շրջանակը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի օրակարգը՝ այս համատեքստում զրուցակցի ուշադրությունը հրավիրելով տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

 

  • Կիսվել: