Ճարտարապետ Նորման Ֆոսթերը կվերափոխի Հայաստանի ԱԳՆ նախկին շենքը
Աշխարհահռչակ ճարտարապետ Նորման Ֆոսթերը Երեւանի Հանրապետության հրապարակում գտնվող՝ Հայաստանի նախկին ԱԳՆ շենքի վերակառուցման լայնածավալ նախագիծ է իրականացնում:
Արգենտինահայ գործարար Էդուարդ Էռնեկյանի կողմից 2012 թվականին ձեռք բերված շենքը նոր նշանակություն կստանա՝ պահպանելով պատմական ճակատը:
Նորացված համալիրում նախատեսվում է զետեղել գրասենյակներ, հյուրանոցներ, ռեստորաններ, կանաչ տարածքներ և հանրային տարածքներ՝ հաշվի առնելով Foster + Partnersճի ժամանակակից ճարտարապետական փիլիսոփայությունը:
Նախագիծը խոստանում է հայկական մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքը համատեղել ապագայի քաղաքային միջավայրի ֆունկցիոնալության հետ: